ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Զարմանալիորեն լուռ են

Զարմանալիորեն լուռ են
22.09.2023 | 08:07

Մեր խնդիրը նաև սեփական ստվերից վախեցած մասնագիտական հասարակությունն է։ Մեր հայրենիքի մի գեղեցիկ հատվածում հային նորից բնաջնջում ու հայրենազրկում են, իսկ հազարավոր պատմաբաններ, քաղաքագետներ, միջազգայնագետներ (այդպես են, համենայն դեպս, երևակայում), չգիտեմ ինչագետներ, զարմանալիորեն լուռ են։ Ամենաթանկն արդեն կորցնում ենք, գոնե չկա-չկա, ափսոսանք հայտնեք, որպեսզի վաղը դասարան ու լսարան մտնելուց ձեր ունկնդիրների` <<բա դուք ինչ էիք անում էդ ժամանակ>> հարցին գոնե կմկմալով կարողանաք պատասխանել։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3539

Մեկնաբանություններ